երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կան մարդիկ, որ Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստներն են ՀՀ-ում. Մարուքյանն անուններ տվեց եւ պատռեց նրանց նկարները

Կան մարդիկ, որ Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստներն են ՀՀ-ում. Մարուքյանն անուններ տվեց եւ պատռեց նրանց նկարները

Պաշտոնավարման 1 տարի, 11 ամիսների ընթացքում անդադար ես տեսնում էի, որ ինչ-որ մարդիկ փորձագետի, վերլուծաբանի անվանումների տակ քարոզչություն են իրականացնում տարբեր հեռուստաընկերությունների եթերներում, յութուբի ալիքներում եւ այդ քարոզչությունը բնավ Հայաստանի շահերի մասին չէր: Այս մասին իր տարածած տեսանյութում նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այս մարդիկ խոսում են բաներ, որոնց 80 տոկոսն իրականության հետ կապ չունի, մնացած 20 տոկոսը կիսաճշմարտությունների ինչ-որ խառնիճաղանճ բան է եւ պրոպագանդա: Ո՞ւմ շահերն են այս մարդիկ սպասարկում: Իմ ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ այս մարդիկ ՀՀ-ում սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը:

 

Ես իմ ունեցած գիտելիքներով եւ տեղեկատվությամբ գիտեմ, թե ինչ են ուզում Ադրբեջանը եւ Թուրքիան եւ կարմիր թելի պես նրանք իրենց բոլոր եթերներում քարոզում ու լոբբինգ են անում այն, ինչ ուզում է Ադրբեջանը: Հայերեն ասած ջատագովում են: Սակայն ինչպե՞ս են լոբբինգ անում:

Եթե մարդն ասի՝ ժողովուրդ ջան, Թուրքիային օգուտ է այս հանգամանքը, դրա համար մենք պետք է դա անենք, դուք միանգամից նեգատիվ բան կունենաք, բայց այդ մարդիկ այդ տեքստերն ասում են այլ կերպ: Ասում են՝ դա պետք է Հայաստանին, Հայաստանը պետք է հզորանա դրանով, ԵՄ-ն օգնում է մեզ այդ հարցում, ԱՄՆ-ն է մեզ աջակցում, կամ ասում են՝ Ֆրանսիային է դա օգուտ: Որ երկրի ռեյտինգը բարձր է երկրի ներսում, այդ երկրին են վերագրում եւ ասում՝ Հայաստանի շահերից է բխում, որ այդ պարագայում այդ երկիրը մեզ կօգնի: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերն են սպասարկում, նրանց նարատիվներն են առաջ մղում: Ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն կապ չունեն դրա հետ»,- հայտարարեց Մարուքյանը:

Նա նկատեց, որ հարյուր հազարավոր մարդիկ սպառում են այդ մարդկանց եթերները. «Որոշ դեպքերում մարդը ալիք ունի յութուբում, մոնետիզացված է եւ փող է աշխատում մարդը ամեն մի ձեր դիտումից: Նրանք փորձում են վարկաբեկել Հայաստանում բոլոր ողջամիտ, հավասարակշիռ ուժերին եւ քննադատելով, վիրավորելով այդ մարդկանց, փորձում են դաշտը ապականել, պղտորել, իրենք դաշտում դառնան դոմինանտ եւ ազդեն հանրային կարծիքի վրա: Դրա վերջը շատ վատ է, արյունահեղություն է»,- ասաց Մարուքյանը:

Նա կոնկրետ անուններ էլ հնչեցրեց:

Մարուքյանը ցույց տվեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի լուսանկարը, որը յութուբում վերլւծություններ է ներկայացնում: Նրա խոսքով, Արմեն Չիբուխչյանի վերլուծությունները մի մասը սուտ է, մի մասը կիսաճշմարտություններ են, մի մասն էլ Ադրբեջանի ու Թուրքիայի պրոպագանդան է: Մարուքյանը հիշեցրեց, որ Արմեն Չիբուխչյանն աշխատել է ՀՅԴ-ի «Երկիր» եւ Սամվել Մայրապետյանի «Հ2» հեռուստընկերություններում, իսկ հետո նախկիններին թալանչի է անվանում:

«Սովորական ավանտյուրիստ է, ստախոս, խաբեբա, քարոզչության հետևանքով երկիրը կարող է  տանել արյունահեղության»,-ասաց Մարուքյանը եւ պատռեց Արմեն Չիբուխչյանի նկարը:

  • Կիսվել: