շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կան դեպքեր, երբ իրավապահ համակարգը ճշգրիտ արձագանքում է, սակայն դատական համակարգի արձագանքներն առնվազն հարցեր են առաջացնում. Փաշինյան

Կան դեպքեր, երբ իրավապահ համակարգը ճշգրիտ արձագանքում է, սակայն դատական համակարգի արձագանքներն առնվազն հարցեր են առաջացնում. Փաշինյան

 Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում անդրադարձավ Ազատության հրապարակից ընդդիմության կողմից հնչող կայծակնային ապստամբության կոչերին և ասաց, որ դրանց իշխանությունն արձագանքում է օրինականության սահմաններում, ինչը, գուցե, այնքան էլ ընդունված չէ Հայաստանում։

՛՛Նախ՝ եկեք երկու բան արձանագրենք: Իշխանությունն արձագանքում է օրինականության սահմաններում, ինչը, գուցե, այնքան էլ ընդունված չէ Հայաստանում հայտնի հանգամանքների բերումով, բայց իշխանությունն արձագանքում է օրենքի և օրինականության սահմաններում: Եվ, ինչքան տեղյակ եմ, Ձեր նշած գործի հայտարարության կապակցությամբ հարուցված է քրեական գործ և տեղի կունենա քննություն:

Բայց չէի ցանկանա, որ մենք ուղղակի քաղաքական հայտարարությունները խառնենք ապօրինի հայտարարությունների հետ և բոլորը, ամեն ինչը նույն արշինով չափենք, որովհետև, ի վերջո, ժողովրդավարությունը նույնպես շատ կարևոր է մեր երկրի համար, և չի կարելի թույլ տալ, որ որևէ կերպ մեր կառավարության և իրավապահ համակարգի գործունեությունը հնարավոր լինի օբյեկտիվորեն ձևակերպել որպես քաղաքական կամ անձնական հետապնդում:

Դա, իմ կարծիքով, անթույլատրելի է, այլ բան, որ կան դեպքեր, երբ իրավապահ համակարգը ճշգրիտ արձագանքում է, սակայն դատական համակարգի արձագանքներն առնվազն հարցեր են առաջացնում՛՛,-նշեց վարչապետը:

 

  • Կիսվել: