շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կան անձինք, ովքեր պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է․ Քյարամյան

Կան անձինք, ովքեր պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է․ Քյարամյան

Ինչպես մյուս բոլոր կառույցներում, ԱԱԾ-ում ևս կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով ԱԱԾ-ում լյուստրացիայի մասին:

«Կան նաև բազմաթիվ պատվախնդիր սպաներ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են Հայաստան աշխարհի համար»,- նաև ասաց նա։

Դիտարկմանը, թե Հայաստանի ԱԱԾ-ն ընկալվում է ռուսական ԱԴԾ-ի կցորդ, սպասարկում է այդ կառույցի շահերը, Քյարամյանը նշեց, որ շատ լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի գործընկերների հետ. «Մենք լավ հարաբերություններ ունենք նաև այլ երկրների հատուկ ծառայությունների հետ»:

  • Կիսվել: