ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կալիֆոռնիական Viastat Inc-ը հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը Թուրքիային

Կալիֆոռնիական Viastat Inc-ը հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը Թուրքիային

Մեկ այլ ամերիկյան կազմակերպություն՝ կալիֆոռնիական Viastat Inc-ը, հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը ահաբեկչություն ֆինանսավորող Թուրքիային։
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հավելելով, որ ահաբեկչության ֆինանսավորումը անհետեւանք չպետք է մնա, իսկ Ալիեւի ու Էրդողանի նկատմամբ պետք է միջազգային պատժամիջոցներ կիրառել։
 
Սա, իհարկե, հնարավոր չէր լինի առանց Քրիստինե Հալաջյանի եւ նրա ընկերների շարունակական ջանքերի:

  • Կիսվել: