երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի շրջանակում հարցազրույց է տվել՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։

Մասնավորապես՝

✅ Կենսաչափական նոր համակարգի ներդնումը պետական ինստիտուտների թռիչքաձև զարգացման արդիականացման, պետություն-քաղաքացի երկկողմ վստահության ամրապնդման և այս ոլորտում նաև հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանելու մասին է,

✅Կենսաչափական համակարգը հենաքարային նշանակություն ունեցող համակարգ է ամբողջ հանրապետության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների տեսանկյունից,

✅ Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը թույլ է տվել շատ ավելի ներդաշնակ պրոցես ունենալու, որովհետև ուսումնասիրել ենք ամբողջ շուկան, ձևավորել մրցութային այնպիսի փաթեթ, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա իր քաղաքացիների համար կատարել լավագույն ընտրությունը,

✅ Մասնավոր գործընկերոջ հետ ջանք չենք խնայել, որպեսզի անվտանգային ամենաբարձր ստանդարտը երաշխավորենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար,

✅Ազգային ինքնության պահպանումը և այս փաստաթղթում դրա նորովի ներկայացումը թերևս ամենաէմոցիոնալ հատվածն է, որովհետև քաղաքացիները, երբ որ թերթեն պետության թողարկած անձնագիրը, պետք է նաև հարազատության զգացողություն ունենան:

  • Կիսվել: