Թամփը Սպիտակ տանն ընդունել է Լիբանանի նախագահին
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն այսօր Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ սա գրեթե 20 տարվա ընթացքում Լիբանանի պետության ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն:
Ինչպես հաղորդվում է՝ հանդիպման ընթացքում Աունը շնորհակալություն է հայտնել Թրամփին Իսրայելի, Լիբանանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համաձայնագրի կնքման գործում նրա «պատմական» միջնորդական ձեռքբերման համար: Նրա խոսքով՝ այդ փաստաթղթի «վերջնական նպատակն» է «ընդմիշտ վերջ դնել Լիբանանի և Իսրայելի միջև թշնամությանը»:
Ըստ գործարքի պայմանների՝ Իսրայելը զորքերը դուրս կբերի Լիբանանի հարավում գտնվող երկու շրջաններից՝ այդ տարածքները փոխանցելով լիբանանյան բանակի վերահսկողությանը:
Աունը նշել է, որ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին «աջակցում է մեր գործողություններին»: Բերին ղեկավարում է շիական «Ամալ» կուսակցությունը, որը դաշինքի մեջ է «Հեզբոլլահի» հետ:
Տեսանյութը՝ այստեղ:



