չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Եթե Իրանը թիրախավորի առևտրային նավերը, ապա կհարվածենք տասնապատիկ ավելի ուժգին․ Պենտագոնի ղեկավար

Եթե Իրանը թիրախավորի առևտրային նավերը, ապա կհարվածենք տասնապատիկ ավելի ուժգին․ Պենտագոնի ղեկավար

Իրանին հնարավորություն էր տրվել բանակցություններով լուծել Հորմուզի նեղուցի հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Եթե նրանք թիրախավորեն առևտրային նավերը, ապա կհարվածենք տասնապատիկ ավելի ուժգին»,-նշել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հուսահատորեն ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունն ավարտելու համար։

  • Կիսվել: