երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մատարելլային

Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մատարելլային

Հուլիսի 6-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերը է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային (Sergio Mattarella)՝ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Համբարձումյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Համբարձումյանը նախագահ Սերջո Մատարելլային է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ: Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Երկուստեք կարևորվել է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու և առկա քաղաքական գերազանց հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը։

Դեսպան Համբարձումյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:

  • Կիսվել: