ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ․ ԱԳՆ

Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ․ ԱԳՆ

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։  Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

  • Կիսվել: