շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ

Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ

 Իսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը: Այս մասին նշված է Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայֆայի քաղաքապոտ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: 

336885669_6680367445311961_2276089150392451609_n.jpg (373 KB)

 

336888756_246878611026774_3182091568177665480_n.jpg (461 KB)

 

336897261_511621924298255_3010329821002888968_n.jpg (370 KB)

  • Կիսվել: