ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իշխանությունը ձգտում է քաղաքացիական բախումներ հրահրել

Իշխանությունը ձգտում է քաղաքացիական բախումներ հրահրել

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլեւս իշխանություն չունի։ Այս մասին այսօր վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության երթի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նրան իշխանության պահողը միայն Զինված ուժերն ու Ոստիկանությունն են։ Ոստիկանապետության ձգտող դավաճանն օր առաջ պետք է հեռանա։ Մեր հանրությունը որքան շուտ համախմբվի այս կարեւոր հարցի շուրջ, այնքան շուտ մենք կազատվենք այս հանցագործից, եւ նրա նկատմամբ օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունը վրա կհասնի՛՛։

Մինասյանն անդրադարձավ նաեւ  իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իր կրակելու մասին իր խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացրել: Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանություններին ձեռնտո՞ւ է գնալ բարձր լարման, Մինասյանը նշեց. ՛՛Ակնհայտ է, որ իշխանությունը ձգտում է հրահրել քաղաքացիական բախումներ։ Այդ անձնավորությունը, որն իրեն համարում է իբր օրենսդիր մարմնի հանձնաժողովի նախագահ, ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլ պետական տեռորի կոչ է հնչեցրել։ Այն, ինչ ամրագրված է գործող օրենքում, բացարձակ կապ չունի նրա արած հայտարարության հետ։

Օրենքի սխալ հիմնավորմամբ փորձում է արդարացնի իշխանության կողմից բռնության գործադրման փորձերը։ Որեւէ մեկին իրավունք վերապահված չէ բռնություն գործարելը, առավել եւս իշխանությանը՛՛։

  • Կիսվել: