շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իշխանությունները ճնշելու են, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն ապօրինի գործողություններ իրականացնեն ընդդիմության նկատմամբ. Սաղաթելյան

Իշխանությունները ճնշելու են, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն ապօրինի գործողություններ իրականացնեն ընդդիմության նկատմամբ. Սաղաթելյան

Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են իշխանության և Նիկոլի կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ակնհայտ է, որ ճնշելու են և դրդելու են, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ապօրինի գործողություններ իրականացնեն ընդդիմության եւ խաղաղ անհնազանդության բողոքի դուրս եկած մարդկանց նկատմամբ։

՛՛Նախ ուզում եմ զգուշացնել, որ չգնան այդ քայլին, Նիկլոն ամեն ինչ անելու է, որ այդ ուժերին մասնակից դարձնի այդ ապօրինություններին, իրենց անընդհատ դրդում են, իրենք պետք է տեղի չտան, մնան օրենքի և իրենց լիազորությունների շրջանակում՛՛,-հավելեց Սաղաթելյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմությունը վաղը՝ մայիսի մեկին, նախատեսում է մեծ հանրահավաք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնել է, որ օրինականությունը խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

 

  • Կիսվել: