երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իշխանություններն ամեն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները. Մինասյան

Իշխանություններն ամեն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները. Մինասյան

Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները։ Մեր շատ գրավոր հարցումներ՝ հասցեագրված կառավարությանը, այդպես էլ անպատասխան են մնացել։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, մարտի 23-ին ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Իշխանություններն, ըստ նրա,  իրենց պարզապես անտեսում են։ «Դիմելով այս կամ այն մանիպուլյացիային՝ նրանք փաստացի ակնհայտորեն խախտում են գործող օրենսդրության պահանջները։ Քիչ չեն եղել դեպքեր, երբ մենք ուղիղ ասել ենք իշխանություններին, որ այս տեղեկությունն անհրաժեշտ է։ Նրանք կամ չեն պատասխանել, կամ պարզապես հայտարարել են, որ դա պետական գաղտնիք է։ Մենք գիտենք, թե ինչ ոչ լեգիտիմ իշխանության հետ ենք ստիպված գործ ունենալ։ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը խախտում է ազգային շահերը»,- ասել է Մինասյանը՝ չպարզաբանելով, թե որն է իշխանության ոչ լեգիտիմությունը։

  • Կիսվել: