հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իշխանության վարկանիշը ազատ անկում է ապրում․ Դավիթ Խաժակյանն այսօրվա իրադարձությունների մասին

Իշխանության վարկանիշը ազատ անկում է ապրում․ Դավիթ Խաժակյանն այսօրվա իրադարձությունների մասին

Իշխանությունները օգտագործում են արտակարգ դրության ռեժիմը այդ հակազդեցությունը ճնշելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցների բերման ենթարկելու իրադարձություններին:

Նա նշեց, որ այս դեպքերի քաղաքական կամ իրավական լինելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն  միայն նյութերին ամբողջ ծավալով ծանոթանալուց հետո:  «ԼՀԿ-ի քաղխորհուրդը արտահերթ նիստում կքննարկի և երեկոյան դիրքորոշում կհայտնի»,- ասաց Խաժակյանը։

Ըստ նրա՝ ոստիկանության գործողությունները արդարացված չեն և կիրառվում է անհամաչափ ուժ։ «Իշխանությունը պահը օգտագործել է, կիրակի օրով արտակարգ դրության պայմաններում հարուցել է մի գործընթաց, որի շուրջ համոզած էր, որ լինելու էր հակազդեցություն»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ԼՀԿ պատգամավորները ոստիկանական բաժանմունքներում են։

Ինչ վերաբերում է մեղադրանքում ընտրակաշառքի դրվագին, Խաժակյաը հիշեցրեց, որ նախընտրական բանավեճի ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանին հարց է ուղղել քաղաքականության և բիզնեսի տարանջատման մասին  և այս մասով իրենց տեսակետը հայտնել են:

Խաժակյանը չժխտեց, որ ընտրակաշառքի երևույթներ եղել են, և դրանք հստակ քաղաքական կամ իրավական գնահատականի չեն արժանացել նախկին իշխանությունների կողմից:

«Ես չեմ զարմանա, եթե իշխանությունը շատ-շատ տրցակներ ունենա տարբեր ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ, որոնց վեր հանման հարմար պահի են սպասում»,-կարծիք կայտնեց Խաժակյանը

Նրա գնահատմամբ՝ այս գործելաոճը բնորոշ է ոչ թե ժողովրդավար այլ, ավտորիտար երկրին:

«Իշխանության վարկանիշը ազատ անկում է ապրում»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: