երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի, այդ 40 հոգին բանակ չէ. պատգամավոր

Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի, այդ 40 հոգին բանակ չէ. պատգամավոր

Եթե իրենք չլինեն Զինված ուժերի գլխավոր շտաբում, կլինի մեկ ուրիշը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի, դա պետական ինստիտուտ է, իսկ մնացած մեկնաբանությունները ես կտամ վաղը: Գլխավոր շտաբը պետական ինստիտուտ է, ով ուզում է ներսում լինի, գեներալներով կամ անձերով չէ պայմանավորված այդ կառույցը»:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ բանակը Նիկոլ Փաշինյանի կողքին է և միշտ էլ եղել է: «Ես կառավարության կողքին եմ: Այո, բանակն էլ Փաշինյանի կողքին է, և այդ 40 հոգին բանակ չէ, դա կորպուսի հրամանատարներն են»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 

 

 

  • Կիսվել: