շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Իրավունք». Մի դիմում էլ Ատոմ Ջանջուղազյանն է գրելու

«Իրավունք». Մի դիմում էլ Ատոմ Ջանջուղազյանն է գրելու

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, երեկվա աղմկոտ հրաժարականներն այսքանով չեն սահմանափակվի:

Մինչ բոլորը կարծում են, թե, ըստ տրամաբանության, հաջորդ հրաժարականները պետք է տան կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պարզվում է` ավելի շուտ պատրաստվում է գործադիրը լքել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում` եթե նախորդ հրաժարականները պայմանավորված էին ՀՀ վարչապետի քմահաճույքով, կառավարությունում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Ջանջուղազյանի դեպքում` նախաձեռնությունը հենց իրենն է: Ըստ շրջանառվող լուրերի` Ա. Ջանջուղազյանը, պարզապես, լքում է լուծարվող կառավարությունը` նոր ձեւավորվող կառավարությունում կրկին պաշտոն զբաղեցնելու խոստումների համաձայն»:

  • Կիսվել: