կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրավաչափ է՞, որ վարչապետը նշանակի ՄԻԵԴ-ում ներկայացուցչին․ Մինասյանը՝ Արփինե Սարգսյանին

Իրավաչափ է՞, որ վարչապետը նշանակի ՄԻԵԴ-ում ներկայացուցչին․ Մինասյանը՝ Արփինե Սարգսյանին

Առարկում ենք վարչապետի որոշմամբ կարգավորվել միջազգային ատյաններում հատկապես Եվրոպարական դատարանում Հայաստանի դատավոր ներկայացուցիչի նշանակման գործընթացները։

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով  «Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։

«Վարչապետի որոշմամբ հնարավոր կլինի ձևավորել հանձնաժողով, հաստատել նաև  այդ հանձնաժողովի կազմը»,- հավելեց պաշտոնյան։

Նախագիծը ներկայացնելուց հետո փոխնախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։  Ընդդիմադիր գործիչը հարցրեց, թե իրավաչա՞փ է, որ վարչապետը նշանակի ՄԻԵԴ-ի ներկայացուցչին, այլ ոչ թե կառավարությունը։

Ի պատասխան, Սարգսյանն ասաց․ «Եվրոպական դատարանի դատավորի ընտրության հարցում արդեն իսկ բավական շատ ֆիլտրող գործիքակազմ կա, և, ըստ էության, անկախ նրանից, թե պետությունն ինչպիսի ընթացակարգ ունի, դատարանն ունի իր չափանիշները։ Եվ մեր փոփոխությունները կատարվում են հանց այդ չափանիշների պահպանմամբ»։

  • Կիսվել: