ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» հետ հուշագիր է ստորագրվել

«Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» հետ հուշագիր է ստորագրվել

Հուլիսի 3-ից 10-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հյուրընկալել էր «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» պատվիրակությանը։

Կենտրոնից հայտնում են, որ «ԻՔՀԳԳ» ներկայացուցիչները գործակալության փոխտնօրեն Նիյազի Խալիդի գլխավորությամբ այցելեցին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոն, ծանոթացան «ՀԱՓԿ» գործունեությանը, ուսումնաբազային և ուսումնական դաշտում իրականացվող դասընթացներին, կատարվեց փորձի փոխանակում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր։

Հյուրերը պաշտոնական այցելություններ ունեցան նաև ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանի և ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի հետ։

  • Կիսվել: