երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Ժամանակավորապես կկասեցվի ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի խմբի գործունեությունը Հալեպում. ՀՀ ՊՆ

Ժամանակավորապես կկասեցվի ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի խմբի գործունեությունը Հալեպում. ՀՀ ՊՆ

Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը, հյտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

՛՛Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում:

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: