կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Սպիտակ տունը հրամայել է սառեցնել ԱՄՆ միջազգային ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն ամբողջ աշխարհում

Սպիտակ տունը հրամայել է սառեցնել ԱՄՆ միջազգային ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն ամբողջ աշխարհում

Սպիտակ տունը հրամայել է սառեցնել ԱՄՆ միջազգային ականազերծման ծրագրերի ֆինանսավորումը՝ որպես օտարերկրյա օգնության վերանայման մաս: Այս մասին գրում է New York Times-ը:

Նշվում է, որ Պետքարտուղարության Զենքի նվազեցման և ականազերծման գրասենյակի ղեկավար Քարեն Չենդլերը մարդասիրական կազմակերպություններին ասել է, որ աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն։

«Հետագա հրահանգները կտրամադրվեն երկուշաբթի օրը»,- ասվում է նրա նամակում, որը ստացել է New York Times-ը:

ԱՄՆ-ն ավանդաբար եղել է չպայթած զինամթերքի ոչնչացման ծրագրերի ամենամեծ դոնորը: 1993 թվականից ի վեր նրանք 5,1 միլիարդ դոլարի համապատասխան օգնություն են տրամադրել 125 երկրների:

Պետքարտուղարության վերջին զեկույցում ասվում է, որ ականազերծման ծրագրերն օգնում են վերականգնել գյուղատնտեսական հողերը և խթանել պարենային անվտանգությունը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուկրաինական հակամարտությանը, որի ընթացքում մնացել են չպայթած ականներ, զինամթերք և պայթուցիկ սարքեր։

«Ուկրաինայի գյուղատնտեսական հողերի ականազերծումն ուղղակիորեն կապված է համաշխարհային պարենային անվտանգության հետ և կարևոր քայլ է երկրի վերականգնման համար»,- ասվում է զեկույցում։

 

  • Կիսվել: