ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանը վճռականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության հաստատման օգտին. Սոբհանի

Իրանը վճռականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության հաստատման օգտին. Սոբհանի

Անվտանգության ներկայիս փխրունությունը և սպառնալից հռետորաբանությունը բխում են տարածաշրջանում ուժերի անհավասարակշռությունից։ Այս մասին այսօր Որոտանի միջազգային փորձագիտական ​​ֆորումի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Խորապես համոզված ենք, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռություն պետք է հաստատվի՛՛:

Սոբհանիի խոսքով՝ Հարավային Կովկասն աշխարհի ռազմավարական տարածաշրջաններից մեկն է։

՛՛Հարավային Կովկասը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում է, ինչը նրան դարձնում է կենսականորեն կարևոր աշխարհաքաղաքական կենտրոն։ Հաշվի առնելով Իրանի և Հարավային Կովկասի փոխադարձ կարևորությունը՝ Իրանը վճռականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության հաստատման օգտին, քանի որ ցանկացած անկայունություն անմիջականորեն վնասում է Իրանին՛՛,-ընդգծել է նա:

  • Կիսվել: