կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանը և Հայաստանն ընդգծել են տարածաշրջանային խնդիրներում և տրանսպորտային միջանցքներում ընդհանուր ռազմավարությունների որդեգրման անհրաժեշտությունը

Իրանը և Հայաստանն ընդգծել են տարածաշրջանային խնդիրներում և տրանսպորտային միջանցքներում ընդհանուր ռազմավարությունների որդեգրման անհրաժեշտությունը

Վերջերս Իրանի հանքարդյունաբերության և առևտրի պալատի խոսնակ Ռուհոլլա Լաթիֆին հայտարարել է, որ Հայաստանի հետ Իրանի ոչ նավթային առևտուրն այս տարվա գարնանը նախորդ տարվա գարնան համեմատությամբ քաշի առումով աճել է 70 և արժեքի առումով 38.4 տոկոս, գրում է parstoday.ir-ը:

Շուկայի տնտեսական վերլուծության կայքի փոխանցմամբ՝ այս աճը վկայում է երկու երկրների միջև առևտրային փոխգործակցության գարունը ծաղկելու և երկու հարևանների միջև ապագայում քաղաքական հարաբերությունների խորացման մասին։

Չնայած Հայաստանն ունի երեք միլիոն բնակչություն , հանդիսանում է Իրանի դարպասն դեպի Եվրասիական տնտեսական միություն և Արևելյան Եվրոպա, այլ խոսքով՝ այն Իրանի միակ ցամաքային սահմանն է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ,որն ունի 184 միլիոն բնակչություն, 500 միլիարդ դոլարի գնումների շուկա։ Ներկայումս երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է մոտ 450 մլն դոլար, սակայն երկու երկրները երկկողմ առեւտրի համար 3 ​​մլրդ դոլարի նպատակ են դրել։

Նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքը, Իրանի և Հայաստանի միջև համագործակցության մեծ հեռանկարներ է խոստանում։ Այս առումով Իրանն ու Հայաստանը միմյանց նկատմամբ առանձնահատուկ գրավչություն և փոխադարձ շահեր ունեն։ Իրանը մտադիր է Հայաստանի միջոցով ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները ողջ Եվրամիության հետ և հասանելիություն ունենալ Սև ծովին։ Հայաստանը լինելով ԵԱՏՄ միակ անդամը, որը սահմանակից է Իրանին, նպատակ ունի քաղելով դրանից բխող բոլոր օգուտները, դառնալ միջնորդ։

Նավթով և գազով հարուստ Իրանը Մերձավոր Արևելքի ամենահարուստ երկրներից մեկն է, և նրա ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանին կդարձնի միության առանցքային անդամ,վերջինիս հնարավորություն տալով օգուտ քաղել տրանսպորտային երթևեկությունից։

Հայաստանը, որպես ամենաշահագրիռ երկրներից մեկը, երկար ժամանակ առաջ է մղում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը։ 2015 թվականին այս երկիրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հայտնեց, որ պատրաստ է միջնորդ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության բանակցություններում։

Տարածաշրջանային խնդիրների և տրանսպորտային միջանցքների վերաբերյալ Թեհրանի և Երևանի համատեղ ռազմավարությունները և երկու երկրների Ռուսաստանին մոտ լինելը միշտ երկու երկրների հարաբերությունները դրել են կայուն ուղեծրի մեջ, և հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մոտ ապագայում Իրանի մշտական ​​անդամակցությունը տնտեսական այս կազմակերպությանը, Առևտրա-տրանզիտային փոխգործակցության աճը մոտ ապագայում փոխադարձ օգուտ կբերի երկու երկրներին, հատկապես Իրանին՝ Հայաստանի տարածքով եվրասիական շուկաներ մուտք գործելու բերումով։

Բացի այդ, որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանի աջակցությունը Հայաստանին՝ Բաքվի և Անկարայի հետ Երևանի լարվածության ֆոնին, նույնպես ավելի է խորացրել Թեհրանի և Երևանի հարաբերությունները, ընդորում ակնկալվում է, որ ԵԱՏՄ-ին Իրանի մշտական ​​անդամակցությամբ առավել քան երբևէ կամրապնդվեն այս հարաբերությունները։

  • Կիսվել: