Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ԻԻՀ դեսպան
Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին համոզմունք է հայտնել, որ պետք է հաշվի առնել Ղարաբաղի բնակիչների իրավունքները:
Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանի հետ համագործակցություն է հաստատել ամենատարբեր բնագավառներում, և համագործակցության մակարդակի բարձրացումը կախված է երկու երկրների երկխոսությունից։
Դեսպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։