երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը. գեներալ Քյումարս Հեյդարի

Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը. գեներալ Քյումարս Հեյդարի

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին ապրիլի 18-ին Բանակի օրվա առիթով անդրադարձել է ղարաբաղյան պատերազմի օրերին անցկացված
«Խայբարի նվաճողներ» զորավարժություններին՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Իրանը տարածաշրջանում սահմանային փոփոխություններ թույլ չի տալու, տեղեկացնում է «Արաքս նյուզ»-ը:

Գեներալ Հեյդարին նշել է. «Ղարաբաղյան պատերազմի օրերում, որը ընթանում էր մեր երկրի հյուսիսարևմտյան կարևոր և ռազամավարական սահմանների մոտ, մենք տեղեկացանք, որ սիոնիստական ռեժիմի ուժերը ներկա են հակամարտող երկրներից մեկում (Ադրբեջանում), և նպատակադրել են փոփոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը, որին ի պատասխան՝ ԻԻՀ ԶՈւ ընդհանուր հրամանատարի հրամանով իրականացան «Խայբարի նվաճողներ» զորավարժությունները:

Այն ժամանակ մենք երկու պայման առաջ քաշեցինք՝ առաջինը, որ Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը, և երկրորդ՝ սիոնիստական ուժերը պետք է լքեն տարածաշրջանը: Մենք տարածաշրջանում մնացինք մինչև որ այդ պահանջները իրականացան: Սակայն դեռ վերահսկում ենք սիոնիստների տեղաշարժերը տարածաշրջանում»:

  • Կիսվել: