հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել. Սմբատ Գոգյան

Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել. Սմբատ Գոգյան

ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը հայտնում է, որ մամուլում շրջանառվող լուրերը թե որոշել է մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում, իրականությանը չեն համապատասխանում։  Նա նշում է, որ թեև հստակ նշել է իր հրաժարականի պատճառը, բայց դիմումը գրելու հաջորդ օչվանից սկսած իրհարցերի պատասխանը չի ստացել, և իրեն ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չի տեսել։

"Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․

Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։

Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել",- մասնավորապես գրել է նա։ 

  • Կիսվել: