ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Վանեցյան

Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Վանեցյան

Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության  շրջանակներում, եւ որեւէ կերպ թույլ չտանք, որ տուժի որեւէ մի քաղաքացի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ուստի պետք է բոլորն իրականում սթափվեն, հանգստանան, գնահատեն իրավիճակը եւ տան լուծումներ»,- ասաց նա:

«Հասել ենք մի իրավիճակի, երբ երկրում որեւէ կառույց, որեւէ ինստիտուտ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նա, կեղծ շոուներ բեմադրելով, մարդկանց հանում է փողոց, մանիպուլյացիաներ օգտագործելով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ եւ սկսում է ցույց տալ, թե ունի ժողովրդի աջակցությունը:

Չի կարող Հյաստանի քաղաքացին պաշտպանել մարդու, ում պատճառով կորցրել ենք Արցախի 80 տոկոսը, ունենք անվտանգային խնդիրներ եւ որեւէ հեռանկար չունենք, թե ինչ է լինելու: Պետք է արագ գործել, պետք է  երկիրը կառուցենք նորովի»,- ընդգծեց Վանեցյանը:

  • Կիսվել: