երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

2027 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.6 տոկոսային կետով: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Կապիտալ ծախսերը կլինեն ՀՆԱ-ի 5.7 տոկոսի սահմաններում, պետական բյուջեի դեֆիցիտը կլինի 3.4 տոկոս 2026 թվականին պլանավորված 4.5 տոկոսի համեմատ, պետական պարտքը կկայունանա 47 տոկոսի շրջանակում, իսկ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը կլինի 6 տոկոսի սահմաններում: 2029 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25.7 տոկոսի, կապիտալ ծախսերը կհասնեն 5.9 տոկոսի, կառավարության պարտքը կնվազի 46.4 տոկոս, դեֆիցիտը կլինի 2 տոկոսից ցածր»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները համատեղ նիստերում սկսել են «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

 

  • Կիսվել: