Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով
2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 566.1 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի են 14.5 %-ով կամ 325.6 միլիարդ դրամով։
Այս մասին հայտնել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
Հարկ վճարողներ հետ համատեղ գրանցում ենք հարկային եկամուտների շարունակական բարձր աճեր: Մասնավորապես, 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 566.1 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի են 14.5 %-ով կամ 325.6 միլիարդ դրամով։
Միայն այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում բյուջե մուտքագրվել է 257.9 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելի է 30.3 մլրդ դրամով կամ շուրջ 13.3%-ով»,– գրել է Հակոբյանը։
Պեկ նախագահը նաև ընդգծել է, որ զուգահեռաբար, 2026 թ. առաջին 10 ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 286.9 մլրդ դրամ գումար, ինչը 2025թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 32.1 մլրդ դրամով կամ 12.6%-ով։
«Շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը և հարկային եկամուտների կայուն աճին զուգահեռ ամրապնդելու ենք կամավոր հարկային կարգապահությունը՝ ձևավորելով ավելի կանխատեսելի, թափանցիկ ու հավասար մրցակցային պայմաններով հարկային միջավայր»,– գրառումը եզրափակել է նա։



