Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկելու Անկախության հռչակագիրը։ Այս մասին խորհրդարանական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը հայտարարել է Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցում։
«Ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ Սահմանադրության թեման Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է։ Այժմյան Հայաստանը պետք է ունենա 2026 թվականի դրությամբ մեր երկրի նպատակները և պահանջներն արտահայտող Սահմանադրություն։ Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը։ Այս հռչակագիրը կա և լինելու է հավերժ, դրա շնորհիվ Հայաստանն անկախացել է Խորհրդային Միությունից։ Այս փաստը որևէ մեկը չի վիճարկում»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը։



