ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հարց են տալիս՝ հացահատիկի դեֆիցիտի ժամանակ ի՞նչ եք անելու, մարդը վեր է կենում, ասում՝ դուք էս եք, էն եք, թափ եմ տալու, չգիտեմ ինչ եմ անելու․ Վանեցյանը՝ Փաշինյանի մասին

Հարց են տալիս՝ հացահատիկի դեֆիցիտի ժամանակ ի՞նչ եք անելու, մարդը վեր է կենում, ասում՝ դուք էս եք, էն եք, թափ եմ տալու, չգիտեմ ինչ եմ անելու․ Վանեցյանը՝ Փաշինյանի մասին

Ասում  են՝ 1200-ից ավելի հարուցված քրեական գործ կա, ինչ եղան էտ գործերը, ինչ քննիչ հանձնաժողովի մասին է խոսքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են հրաժարվել մասնակցել 44օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև երեկ տեղի ունեցած վիճաբանությանը,  պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «հոգեպես անհավասարակշիռ» մարդ է, ով բախտի բերմամբ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը․

«Հարց են տալիս, թե հացահատիկի դեֆիցիտի ժամանակ ի՞նչ եք անելու, էս մարդը վեր է կենում, ասում՝ դուք էս եք, էն եք, թափ եմ տալու, չգիտեմ ինչ եմ անելու: Հիմա հարց է առաջանում, ինչո՞ւ վեր կացավ նման վարքագիծ դրսեւորեց: Ուղղակի տեսել է, որ ԱԺ-ում ինչ-որ աշխատանքային միջավայր է ձևավորվել, փորձեց ագրեսիա մտցնի, որ լինեն վիճաբանություններ և կռիվներ, որպեսզի շեղեն հասարակությանը»։

  • Կիսվել: