չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տիգրան Արզաքանցյանն այցելել է Ազատության հրապարակ (տեսանյութ)

Տիգրան Արզաքանցյանն այցելել է Ազատության հրապարակ (տեսանյութ)

Տիգրան Արզաքանցյանը այցելել է Ազատության հրապարակում գտնվող Արթուր Վանեցյանին։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն ավելի վաղ ուղիղ եթեր էր մտել Ազատության հրապարակից՝ տեղեկացնելով, որ ինքն այլևս չի հեռանալու այնտեղից։

Նա զրուցեց Վանեցյանի հետ, «Տղեքս զանգին, ասին Վանեցյանը ստեղ ա, ես էլ ասի եթամ տենամ»,-ասաց Արզաքանցյանը։

Արզաքանցյանը  նշեց, որ եկել է ոչ թե որպես կուսակցության ղեկավար, այլ որպես անհանգստացող քաղաքացի։

«Ոնց որ բոլոր հայ ազգի ներկայացուցիչներն են անհանգստանում այսօրվա իրավիճակից, նույնը ես եմ։ Ինձ շատ կարևոր է, որ տեսնենք, թե մեր ժողովուրդը ինչ ձև է տրամադրված, ինչ ա կատարվում, որ հասկականք ինչ ձևի ենք մեր երկիրը ահնում ճգնաժամից։ Կուսակցություն-կուսակցություն պիտի չխաղաղանք»,-ասաց նա։

  • Կիսվել: