երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ինչպես է ստացվել, որ վարակից առողջացողների թիվը մեծացել է. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Ինչպես է ստացվել, որ վարակից առողջացողների թիվը մեծացել է. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այսօր ունեցել ենք 350 նոր դեպք և 352 առողջացած դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երևի նկատած կլինեք, որ վերջին օրերին առողջացողների թիվն աստիճանաբար աճում է: Հիմա ես ուզում եմ բացատրել, թե նախկին ցածր թվերը, թե այսօրվա բարձր թվերը, որպեսզի դուք հետևություններ անեք»,- ասաց Թորոսյանը:
 

Նախարարը հիշեցրեց, որ մայիսի կեսերից այն քաղաքացիները, ովքեր չեն ունեցել սիմպտոմներ կամ թեթև սիմպտոմներ են ունեցել, տեղափոխվել են տներ.

«Ստացվեց այնպես, որ մոտ 1000 հոգի, դուրս գրվելով, համակարգում չնշվեցին որպես առողջացածներ ու գնացին տանը 14 օրով մեկուսանալու: Այս 14 օրերի ընթացքում առողջացած էինք համարում նրանց, ովքեր դուրս էին գրվում հիվանդանոցից, երկու բացասական պատասխանով»:

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մեծ է՝ նշեց առողջապահական գերատեսչության ղեկավարն ու հավելեց, որ նոր ծավալումների շնորհիվ դեռ կարողանում են հոգ տանել հիվանդների մասին:

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդ հանգամանքից կրկին դրդված նորից թուլանանք և վարքագծային վերադարձ իրականացնենք նախորդ մեր իմացած նորմալ վարքագծին: Պատրաստվեք վաղը բուժվածների մեծ թվին, այն այս թվից շատ-շատ մեծ կլինի, բայց դրանք այն քաղաքացիներն են, որոնք տանն են և հարաբերականորեն թեթև, առանց սիմպտոմների: Եվ մենք, նրանց 14 օրը լրանալուն պես՝ նրանց ֆիքսում ենք որպես բուժված»,- հայտարարեց Թորոսյանը:

 

 

 

 

  • Կիսվել: