երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինչ է իրականում ակնկալում Կրեմլը Հայատանի իշխանություններից ստեղծված իրավիճակում. Աղբյուր

Ինչ է իրականում ակնկալում Կրեմլը Հայատանի իշխանություններից ստեղծված իրավիճակում. Աղբյուր

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը միանգամայն բավարարում է Կրեմլին:

Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրը: Ըստ աղբյուրի, Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած տեսանելի չեզոքությունը, դա այն է ինչ ակնկալում է Մոսկվան Երևանից:

«Մենք չենք սպասում ձեզանից որևէ պռոռուսական կամ հակաուկրաինական հայտարարությունների, կամ դիրքորոշման հստակեցման: Իրականում, ինչ կա մեզ բավարարում է և այն է, ինչ մենք ակնկալում ենք ձեզանից»,- հավաստեց աղբյուրը:

Միևնույն ժամանակ նա բացահայտեց, որ Մոսկվայի իրական ակնկալիքը Հայաստանից կայանում է նրանում, որ պատշաճ մակարդակով ընդունի և հյուրընկալի ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացիներից` հատկապես ՏՏ և այլ միջազգային ոլորտներում աշխատողներին հնարավորություն ընձեռի շարունակել իրենց աշխատանքը, քանզի տնտեսական սանկցիաների պայմաններում, նրանք , աշխատելով Հայաստանում, ապահովում են տարադրամային ներհոսքեր:

«Պետք է նշեմ, որ այս առումով ևս մեր ակնկալիքները արդարանում են, Հայաստանում բավական լավ են ընդունում ՌԴ քաղաքացիներին, հնարավորինս աջակցում թե պետական, թե մարդկային մակարդակով»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա նաև հաղորդեց, որ ըստ նախնական տվյալների Հայաստան է մեկնել շուրջ 12 հազար ՌԴ քաղաքացի, որից շուրջ 600-ը ՏՏ ոլորտի մասնագետներ են:

Աղբյուրը նաև ընդգծեց, որ Հայաստանը այս դժվարին պահին ՌԴ-ին հնրավարության սահմաններում կոմունիկացիոն աջակցություն էլ է ցուցաբերում` չհանաձայնելով սակայն հրապարակման համար նշել օգնության կոնկրետ բնույթը: 

 

  • Կիսվել: