ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչ է ԱԱԾ-ում ասել Սյունիքի դատավոր Բորիս Բախշիյանը. կալանքի հարցը՝ այսօր

Ինչ է ԱԱԾ-ում ասել Սյունիքի դատավոր Բորիս Բախշիյանը. կալանքի հարցը՝ այսօր

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե դատավոր Բորիս Բախշիյանի քրեական գործով ինչ է կատարվել ԱԱԾ-ում: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` դատավորը հարցաքննության ժամանակ լսել է, թե ԱԱԾ քննիչը դատավորին ներկայացրել է, թե ինչի մեջ են մեղադրում իրեն, ու մեկ բան ասել՝ չեմ ընդունում մեղադրանքը: Ասել է, թե ԱԱԾ-ում դատավորի մասով քննչական գործողությունը բավականին կարճ է տեւել:

Իսկ ահա այսօր դատարանը կքննի նրա խափանման միջոցի կալանավորման հարցը եւ քննելու է դատավոր Դավիթ Արղամանյանը:Նշենք, որ Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում մշտապես հանդես է եկել քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր:
2019թ. սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել էր ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին և այդ մասին տեսանյութ տեղադրել էր իր էջում: Արդյունքում 2021 թվականի հոկտեմբեր ամսին Դավիթ Արղամանյանը դարձավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ուստի դատելով նրա անցած ճանապարհը կանխատեսելի է, որ դաատավոր Բախշիյանի կալանավորումը սարերի հետեւում չէ:

Հիշեցնենք, որ Ինչպես հայտնի է ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։

Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Նշենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։

Նշենք, որ դատավորին ԱԱԾ-ն մեղադրում է Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցին ապօրինի կալանավորելու մեջ, թեև Փաշինյանի աջակիցն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։

  • Կիսվել: