երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իմպիչմենտի գործընթացն ավարտին հասցնելու համար կպահանջվի ՔՊ-ից որոշակի պատգամավորների ներկայություն. Տիգրան Աբրահամյան

Իմպիչմենտի գործընթացն ավարտին հասցնելու համար կպահանջվի ՔՊ-ից որոշակի պատգամավորների ներկայություն. Տիգրան Աբրահամյան

Խորհրդարանի ընդդիմադիր ուժերն իրենց պատրաստակամությունն են հայտնել սպասարկելու այն օրակարգը, որը կապված է վարչապետի անվստահության գործընթաց սկսելու հետ: Այս փուլում քննարկումն այդքանով սահմանափակվել է: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Որոշակի ընթացակարգային հարցեր կան կոնկրետ գործընթացի հետ կապված, որոնց մի մասը մեզանով չեն պայմանավորված»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը` պատասխանելով հարցին, թե սկսվել է արդյոք իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ ստորագահավաքը: Նրա խոսքով` ամբողջական գործընթացն ավարտին հասցնելու համար, բնականաբար, անհրաժեշտություն է առաջանալու ապահովել Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որոշակի պատգամավորների ներկայություն:

Ում եք տեսնում վարչապետի թեկնածու հարցին Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե այդ հարցի հետ կապված մեկնաբանություն ես պետք է անեմ: Նախաձեռնությունն ունի իր օրակարգը, և, անկախ նրանից, որ որոշակի հարցերի հետ կապված մեր հետ է քննարկում իրականացնում, բայց այս պահին դրա մասին մենք չէ որ պետք է խոսենք»:

  • Կիսվել: