երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Տիգրան Աբրահամյանը և Հայկ Մամիջանյանը իրենց ստացած պարգևավճարը փոխանցելու են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Տիգրան Աբրահամյանը և Հայկ Մամիջանյանը իրենց ստացած պարգևավճարը փոխանցելու են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները պարգևավճար են ստացել։

Տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը:

«Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,- Facebook-ում գրել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ես ևս, ստացածս պարգևավճարը, փոխանցելու եմ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: