երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Պատգամավորի նկատմամբ ակտիվ բռնություն գործած 4 ոստիկանից միայն մեկի մասով կա պրոցես. պարզ է չէ՞, որ հետո ավելի լավ հաստիքի կտեղափոխեն. Աբրահամյան

Պատգամավորի նկատմամբ ակտիվ բռնություն գործած 4 ոստիկանից միայն մեկի մասով կա պրոցես. պարզ է չէ՞, որ հետո ավելի լավ հաստիքի կտեղափոխեն. Աբրահամյան

Ոստիկանությունը պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների կազմակերպված հարձակմանն ի պատասխան ասում է, թե «նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Նախ սկսենք այն հանգամանքից, որ տեսանյութերում ակտիվ գործող 4 ոստիկաններից միայն մեկի մասով կա պրոցես, այն էլ իրավիճակին, մեղմ ասած, ոչ համահունչ:

Մեծ բան են արել` լիազորություն կասեցրել: Պարզ է չէ՞, որ հետո կա´մ կվերականգնեն, կա՛մ այլ` ավելի լավ հաստիքի կտեղափոխեն:

Երկրորդ, ոստիկանությունը օրենքից դուրս է գործում` կոնկրետ քաղաքական հանձնարարություն կատարում:

Այստեղ խնդիրը ոչ միայն առանձին ստորաբաժանման ծառայողների, դրանց հրամանատարների անթույլատրելի վարքագիծն է, այլև ՆԳՆ բարձրագույն ղեկավարության:

Եվ եթե ՆԳՆ Սահմանադրությամբ և օրենքներով շարժվեր, ոչ միայն տասնյակներով քրեական վարույթներ կնախաձեռնվեր, այլ ղեկավար կազմը նվազագույնը կպաշտոնազրկվեր:

Բայց քանի որ սա փաշինյանական իրականությունն է, որտեղ ՆԳՆ խնդիրը բացառապես քաղաքական իշխանությանն ամեն գնով պաշտպանելն է, ապա որպես հետևանք կունենանք ապօրինի գործող 

  • Կիսվել: