երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Իմ քայլ»-ում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում չկա. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլ»-ում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում չկա. Ալեն Սիմոնյան

«Եթե հիմա ասեմ, որ «Իմ քայլը» կողմ կամ դեմ կքվեարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը,  դա կնշանակի, որ դատախազի գալն անիմաստ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը «կողմ» կքվեարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։

Նրա խոսքով՝  դատախազը պետք է գա, ներկայացնի՝ ինչի հիման վրա են իրենք պետք է «կողմ» կամ «դեմ» քվեարկեն։

«Կարող է՝ գալիս, այնպիսի բան է ասում, որ պարզվում է՝ նույնիսկ չի կարելի «կողմ» քվեարկել: Որոշում, իհարկե, չկա։ Ի զարմանս շատերի, ՀՀ իշխանությունը գործել ու գործելու է օրենքով: Մենք որևէ վախենալու  որևէ բան չունենք, որովհետև ՀՀ քաղաքացիները մեզ պատվիրակել են դա անել», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ:

  • Կիսվել: