Իմ նախկին գործընկերներն ավելի ու ավելի են տրվում իշխանության գայթակղություններին. Մարուքյան
Ցավով ականատես եմ լինում՝ ինչպես են իմ նախկին գործընկերներն ավելի ու ավելի տրվում իշխանության գայթակղություններին: Այս մասին այսօր ԱԺ նիստին ասաց ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
՛՛Իշխանությունն այնպիսի գայթակղություն է, որ երբ մարդը մտնում է կառավարություն՝ պայքարելով կոռուպցիայի դեմ, ինքն է դառնում կոռուպցիոներ, պայքարում է դատական իշխանության դեմ, սակայն գալով իշխանության՝ ցանկանում է հարմար դատական համակարգ ունենալ՛՛,-ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ իշխանությունը դառնում է սովորական կառավարություն, որում կան կոռումպացված անձինք, որոնք ցնականում են հնարավորություն ունենալ զանգել դատավորներին եւ ազդել դատարանի որոշման վրա, ցանկանում են, որպեսզի քննիչներն այդ մարդկանց ՛՛ատկատներ՛՛ տան՝ տենդերները հահելու համար: