հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իդլիբում բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով թուրք զինծառայող է մահացել

Իդլիբում բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով թուրք զինծառայող է մահացել

Սիրիական Իդլիբում բժշկական տրանսպորտի վրա հարձակման հետևանքով Թուրքիայի մեկ զինծառայող է մահացել, վիրավորում է ստացել ևս երկու հոգի:

 Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարությանը։
 
«Իդլիբում զրահապատ բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով մահացել է մեկ զինառաող, վիրավորում են ստացել երկուսը։ Հարձակմանը պատասխան կրակ է բացվել»,- ասված է թուրքական զինվորական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղեկություններ չկան, թե հարձակումը որ խմբավորման կողմից է իրականացվել։
 
Սիրիական Իդլիբում իրավիճակը փետրվար վերջին «Հայաթ Թահրիր ալ–Շամ» խմբավորման զինյալների կողմից սիրիական կառավարական դիրքերի վրա լայնամասշտաբ հարձակումից հետո է սրվել։
 
Սիրիական բանակը վերոնշյալ խմբավորման գործողություններին ի պատասխան կրակ է բացել։ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն՝ հարձակման են ենթարկվել նաև թուրքական զինվորականները, որոնք այդտեղ չպետք է գտնվեին։

Իրավիճակը բարելավել հնարավոր է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի միջև մարտի 5-ին կայացած հանդիպումից հետո, որի շրջանակներում կողմերը կրակի դադարեցման մասին համատեղ փաստաթուղթ են ընդունել։ Բացի այդ, Մոսկվան և Անկարան պայմանավորվածության են եկել կարևոր M-4 մայրուղու վրա պարեկություն իրականացնելու շուրջ։

  • Կիսվել: