հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ի՞նչ գիրք կարդալ ճգնաժամային իրավիճակում․ խորհուրդ է տալիս ԱԱԽ քարտուղարը

Ի՞նչ գիրք կարդալ ճգնաժամային իրավիճակում․ խորհուրդ է տալիս ԱԱԽ քարտուղարը

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ կան գրքեր, որոնք պարտադիր է կարդալ, իսկ կան գրքեր, որոնք պարտադիր է կարդալ նաև ճգնաժամային իրավիճակներում:

«Այդ գրքերից մեկը Վիկտոր Ֆրանկլի «Կյանքին ասել այո» աշխատությունն է, եզակի ոգեշնչող և ապրեցնող գրքերից է:

Ֆրանկլը յուօրինակ կամք ունեցող մարդ է, ով իր կյանքի փորձով հոգեբանության նոր ճյուղ է հիմնադրել։ Նրա կարծիքով կյանքի խնդիրները հեշտ հաղթահարելի են, եթե մարդ կարողանում է իմաստ հաղորդել այդ դժվարություններին, և հաճախ, մարդը կորցնում է պայքարելու ունակությունը, եթե չի կարողանում իմաստավորել իր առջև ծանրացած խնդիրները։

Ճիշտ է Ֆրանկլը դժվարության ծայրահեղ վիճակում է գտնվել, այսնինքն համակենտրոնացման ճամբարում, բայց կարծում եմ իր փիլիսոփայությունը կիրառելի է նաև առօրյա կյանքում»,- գրել է նա ֆեյսբուքում։

Image may contain: 1 person

  • Կիսվել: