շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՅԴ գրասենյակում ընդդիմության հավաքին մասնակցել է Արթուր Վանեցյանը

ՀՅԴ գրասենյակում ընդդիմության հավաքին մասնակցել է Արթուր Վանեցյանը

Հունիսի 14-ին քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«5 կուսակցություն է մասնակցել՝ «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք»: Ընդհանուր առմամբ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Այսքանը, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,-նշել է նա՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցությունը հանդիպմանը ներկայացրել է դրա ղեկավար Արթուր Վանեցյանը:

  • Կիսվել: