շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«ՀՅԴ ԳՄ-ն դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ վարքագիծը». հայտարարություն

«ՀՅԴ ԳՄ-ն դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ վարքագիծը». հայտարարություն

Արդեն տևական ժամանակ է ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն: Այս մասին ասված է ՀՅԴ ԳՄ-ի տարածած հայտարարության մեջ: 

՛՛Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:

Իրավական պետությունը ոչնչացնող պետական ահաբեկման այս մթնոլորտում լռություն է տիրում մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կազմակերպություններում: Սա այն դեպքում, նման դեպքերը պետք է դառնան տեղական և միջազգային լայն քննարկումների առարկա:

Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը: Այն անթույլատրելի է:

Ելնելով նշվածից ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը՝

Դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ այս վարքագիծը:

Պահանջում է Հայաստանի իրավապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանության ապօրինի պատվերներով գործողություններ կատարելուց:

Կոչ է անում հայաստանյան քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտագոված մեր հայրենակիցներին՝ համախմբվել և ընդդիմանալ Սահմանադրությունը ոտնահարող գործողություններին:

Ժողովրդավարությամբ և իրավունքի գերակայությամբ մտահոգ միջազգային հանրության ուշադրություն է հրավիրում օրվա քաղաքական իշխանությունների հակաիրավական այս վարքագծի վրա:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

01.02. 2022թ.՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: