շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՅԴ երիտասարդականը շարունակում է պայքարը բոլոր ապազգային իշխանությունների  դեմ եւ խանգարելու է նրանց. Ցողիկ Աշիկյան

ՀՅԴ երիտասարդականը շարունակում է պայքարը բոլոր ապազգային իշխանությունների դեմ եւ խանգարելու է նրանց. Ցողիկ Աշիկյան

ՀՅԴ երիտասարդականը հանձնառու է արմատախիլ անել հարմարվողականությունն ու պարտողականությունը մեր երիտասարդության շրջանակներում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատուներից Ցողիկ Աշիկյանը:

«Խաբկանք է այն կարծիքը, որ առանց Արցախի հնարավոր է խաղաղ ապրել Հայաստանում: ՀՅԴ երիտասարդականը շարունակում է պայքարը բոլոր ապազգային իշխանությունների  դեմ, եւ խանգարելու է իրենց քաղաքականությունները, արգելք է հանդիսանում Հայաստանի թրքացման իրենց ծրագրերի առջեւ»,-ասաց նա:

Ցողիկ Աշիկյանի խոսքով, Արցախի հարցը Հայ դատի կարեւոր հանգրվաններից մեկն է. «Եթե այսօր Արցախին չտրվեց այն, ինչ նա պահանջում է՝ արդարություն եւ իր իրավունքները ուպես հանրապետություն, մենք չունենք հնարավորություն շարունակելու Հայ դատի պայքարը, որովհետեւ մի օղակը մյուսին  լրացնում է»:

Հիշեցնենք` փետրվարի 6-10-ին կայացած ՀՅԴ Երիտասարդական համագումարին  մասնակցել են ՀՅ Դաշնակցության 40-ից ավելի  երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունների վարչությունների ներկայացուցիչներ աշխարհի 14 երկրներից։

  • Կիսվել: