ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Լուկաս Ֆուրլասին է ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Լուկաս Ֆուրլասին է ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ապրիլի 25-ին ընդունել են փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած՝ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի գլխավորած պատվիրակությանը։

ՀՅԴ-ից հայտնում են, որ Եվրախորհրդականը ներկայացրել է այցի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նախօրեի իր այցը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածներ ու Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ ադրբեջանական կողմն անօրինական անցակետ է տեղադրել՝ ավելի խստացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր երկարամյա հայանպաստ գործունեության համար և ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։ Ընդգծվել է՝ Հայ դատի Եվրոպայի և կենտրոնական գրասենյակները պատրաստ են շարունակաբար խթանել Հայաստանի վերաբերյալ օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացումը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների շրջանում:

Մտքեր են փոխանակվել ԵՄ-ում հայկական շահերի արդյունավետ պաշտպանության, առաջիկայում համատեղ ձեռնարկների կազմակերպման և Եվրոպական Խորհրդարանում հայկական հարցերով քննարկումներ անցնակցելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ։

  • Կիսվել: