երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հուսով եմ` այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Հուսով եմ` այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ռուս սահմանապահների գործունեության դադարեցմանը «Զվարթնոց» օդանավակայանում: 

«Վարչապետի երեկ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ սահմանապահները դուրս կգան նաև Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի տեղակայման վայրերից:

ՀՀ համապատասխան ստորաբաժանումները պատշաճ կիրականացնեն և´ «Զվարթնոց» օդանավակայանի, և´ սահմանային անվտանգության գործառույթները:

Հուսով եմ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին»:

  • Կիսվել: