ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հունաստանը պատրաստվում է Իսրայելի հետ կնքել ռազմական մեծ պայմանագիր` ընդդեմ Թուրքիայի

Հունաստանը պատրաստվում է Իսրայելի հետ կնքել ռազմական մեծ պայմանագիր` ընդդեմ Թուրքիայի

Հունաստանը հաստատել է Իսրայելի հետ 1 միլիարդ 680 միլիոն դոլարի արժողությամբ գործարքը, որը նախատեսում է 10 գերժամանակակից ռեակտիվ կործանիչների ձեռքբերում և օդաչուների ուսուցում: Աթենքն արդիականացնում է իր պաշտպանությունը` ելնելով իր վաղեմի թշնամի Թուրքիայի հետ վերջին ժամանակներս լարվող հարաբերություններից, գրում է "Ամերիկայի ձայնը

Այս գործարքը պայմանագրի վերածելու արարողությունը տեղի կունենա եկող շաբաթների ընթացքում, ազդարարելով Հունաստանի եւ Իսրայելի միջեւ պաշտպանության բնագավառում կնքված ամենախոշոր գործարքը:

‘’Իսրայելում այլոց հեշտությամբ չեն վստահում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության բնագավառին’’, ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հույն փորձագետ Կոստաս Ֆիլիսը: ‘’Այս գործարքը կարեւոր է ոչ միայն ռազմական բնագավառը զարգացնելու համար, այլ նաեւ կարող է է՛լ ավելի խորացնել հարաբերություններն Աթենքի ու Երուսաղմի միջեւ’’, ասել է նա, հիշեցնելով արաբական աշխարհի նկատմամբ Հունաստանի թեքվածությունը քսան տարի առաջ փոփոխության ենթարկվելու փաստը:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանթցի խոսքերով, այս գործարքը ‘’կծառայի ե՛ւ Իսրայելի ե՛ւ Հունաստանի շահերին, կբացի հարյուրավոր նոր աշխատատեղեր երկու երկրներում ու կնպաստի միջերկրածովյան շրջանում կայունությանը’’:

Պայմանագիրը ստորագրման դեպքում Իսրայելը Հունաստանին կվաճառի Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաեւ սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Իսրայելի պաշտպանության էլեկտրոնային ‘’Elbit Systems’’ ընկերությունը Հունաստանում կհիմնի թռիչքների դպրոց, մարզելու համար Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուներին:

Հունաստանն Իսրայելից վերջին տարիների ընթացքում վարձել է անօդաչու թռչող սարքեր` Թուրքիայի հետ իր սահմանները հատկապես Էգեյան ծովում վերահսկելու նպատակով: Հունաստանն ու Իսրայելն անցյալ տարի միացան Կիպրոսին` կառուցելու համար 1900 կիլոմետր երկարություն ունեցող ստորջրյա մի խողովակաշար` Միջերկրական ծովի արեւելյան հատվածում արագ զարգացող գազի հանքերից բնական գազը դեպի Եվրոպա արտահանելու նպատակով:

Էներգետիկ աղբյուրների հետ առնչվող գործարքները մեծապես են մտահոգում Թուրքիային, որը վերջին ամիսներին բնական պաշարներ հայտնաբերելու նպատակով հետազոտական նավեր էր ուղարկում ծովային այն հատվածները, որոնք Հունաստանը համարում է իր տարածքը:

ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանն ու Թուրքիան երկար տարիներ է, որ մարտահրավերներ են նետում մեկը մյուսի օդային ու ջրային տարածքներում: Դաշինքի այս երկու անդամները Էգեյան ծովում ուղիղ 25 առաջ կանգնել էին պատերազմի պռնկին:

Ու քանի որ կողմերի միջեւ հակասությունները չեն մարում, Աթենքը որոշել է գնել նոր ռազմաօդանավեր, ռազմանավեր, ուղղաթիռներ ու այլ համակարգեր նաեւ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից:

  • Կիսվել: