ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ․ ԱՀ ԿԸՀ

Հուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ․ ԱՀ ԿԸՀ

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ԱՀ Կառավարության 2020 թ. մայիսի 21-ի N 388-Ն որոշման հիման վրա, ԱՀ ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածին համապատասխան ԱՀ ԿԸՀ-ն հաստատել է Մարտունու շրջանի Մարտունի համայնքում 2020 թվականի հուլիսի 5-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցը:
 
Համաձայն ժամանակացույցի՝ թեկնածուների ինքնառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա հունիսի 10-ից մինչև հունիսի 14-ի ժամը 18.00-ը, թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 14-ից մինչև հունիսի 16-ի ժամը 18.00-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ի ժամը  24.00-ը:
 
Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը տրամադրվել են շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին՝ տեղեկացնում են Արցախի ԿԸՀ-ից։

  • Կիսվել: