երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՌԴ պետդումայի խոսնակ

Հռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՌԴ պետդումայի խոսնակ

Երևանը վավերացրել է Հռոմի ստատուտը. սա չմտածված, ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Այս մասին թելեգրամյան ալիքուն գրել է  Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Կարելի է բացատրել ցանկացած որոշում և ցանկացած բան, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ: Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ընտրությունն է։ Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է սրան», - գրել է Վոլոդինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: