հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հրդեհ է բռնկվել Երևանի մթերային խանութներից մեկում

Հրդեհ է բռնկվել Երևանի մթերային խանութներից մեկում

Ապրիլի 19-ին` ժամը 06։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 07:13-ին: Այրվել են ծխախոտի դարակներ (մոտ 20 քմ) և ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 15 քմ):

  • Կիսվել: